+374 99 968828 +374 41 535756 +374 10 535756outgoing.wintravel@mail.ru

Վիզա տեղեկատվություն - Իսպանիա

Իսպանիա

ՀՀ քաղաքացիներն Իսպանիայի վիզա ստանալու համար պետք է դիմեն Լիտվիայի դեսպանություն:
Իսպանիայի համար տրվում են միայն կարճաժամկետ արտոնագրեր:
Խնդրում ենք դիմումը հանձնել նախատեսվող մեկնումից առնվազն 2 շաբաթ առաջ` անձամբ:

Դիմումին կից պետք է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.

• Մեկ հարցաթերթիկ (լրացված իտալերեն կամ անգլերեն և ստորագրված դիմողի կողմից),
• 3X4 չափի 2 լուսանկար (մեկը փակցնել հարցաթերթիկին),
• Անձնագիր, որի վավերականության ժամկետն առնվազն 3 ամսով պետք է գերազանցի մուտքի արտոնագրի ավարտի ժամկետը, 2-5-րդ էջերի պատճենները, որտեղ կան վերջին 3 տարվա մուտքի արտոնագրեր,
• Պաշտոնական, անձնական կամ գործնական հրավեր (ըստ կից ներկայացվող ձևի)
• Հյուրանոցի ամրագրում (նախազգուշացվում է, որ չեն ընդունվում booking.com, venere.com և նմանատիպ այլ ինտերնետային կայքերի միջոցով կատարված ամրագրումներ),
• Ինքնաթիռի տոմսի ամրագրում (խորհուրդ չի տրվում տոմս գնել նախքան մուտքի արտոնագիր ստանալը),
• Ուղևորության ողջ ժամանակահատվածի համար վավերական բժշկական ապահովագրություն,
• Տեղեկանք աշխատավայրից` աշխատավարձի չափի վերաբերյալ նշումով և բացակայության թույլտվությամբ (թարգմանված իտալերեն կամ անգլերեն),
• Մասնվոր ընկերությունների համար` գրանցման պետական ռեգիստրի վկայականի պատճեն (թարգմանված իտալերեն կամ անգլերեն),
• Ֆինանսական միջոցներ`
1. Տեղեկանք բանկային հաշվի վերջին վեց ամիսների շարժի և վերջնական մնացորդի վերաբերյալ (թարգմանված իտալերեն կամ անգլերեն), կամ
2. Ճանապարհորդական չեկեր
(ֆինանսական միջոցները պետք է ընդգրկեն հյուրանոցի համար նախատեսված վճարը և առնվազն 60 եվրո յուրաքանչյուր օրվա համար):

• Քաղաքացիական կացությանը վերաբերող փաստաթղթեր`
1. Ամուսնության վկայական (թարգմանված իտալերեն կամ անգլերեն),
2. Ամուսնալուծության վկայական (թարգմանված իտալերեն կամ անգլերեն),
3. Երեխաների ծննդյան վկայականներ (թարգմանված իտալերեն կամ անգլերեն),
4. Ամուսնու/կնոջ և երեխաների անձնագրեր
• Ամուսնացած չլինելու դեպքում`
1. Ծննդյան վկայական (թարգմանված իտալերեն կամ անգլերեն),
2. Ծնողների անձնագրեր,
• Սեփականաշնորհման վկայականներ (թարգմանված իտալերեն կամ անգլերեն),
• Դիմումի ուսումնասիրման վճարը 35 եվրոյին համարժեք դրամ:

Բոլոր բնօրինակ փաստաթղթերի հետ պետք է ներկայացնել նաև մեկ պատճեն: Անհատական դեպքից կախված` կարող են պահանջվել նաև այլ փաստաթղթեր:

011 55 20 20, 011 55 80 80, 093/091 54 69 74