+374 99 968828 +374 41 535756 +374 10 535756outgoing.wintravel@mail.ru

Վիզա տեղեկատվություն - Հունաստան

Հունաստան

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐ ՄՈՒՏՔԻ ՎԻԶԱՅԻ ԲՈԼՈՐ ԴԻՄՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Օդանավի տոմսի ամրագրում
2. Կեցության վայրի մասին ապացույց, օր. հյուրանոցի ամրագրում
3. Դիմողի Հայաստանում ունեցած տնտեսական և սոցիալական կապերի, ինչպես նաև պլանավորած այցի տևողության ընթացքում ապրելու միջոցների մասին ապացույց
• Գործատուի կողմից տրված տեղեկանք՝ աշխատավարձի մասին նշումով (որը տրվել է ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ)
• Բանկային հաշվի քաղվածք վերջին երեք ամիսների համար
• Գույքի (մեքենա, բնակարան կամ այլ անշարժ գույք) սեփականության վերաբերյալ ապացույց
4. Այլ քաղաքացիություն ունեցող անձանց համար՝ Հայաստանում օրինական բնակության իրավունքի ապացույց,որը վավերական կլինի ԵՄ անդամ պետությունից պլանավորած վերադարձի օրվանից հետո երեք ամիս
5. Առանց ծնողների կամ մեկ ծնողի հետ անչափահասի ճամփորդության դեպքում՝
• Ծննդյան վկայական
• Ծնողների ամուսնության վկայական
• Ծնողական իրավունքն իրականացնող անձի կամ օրինական խնամակալի համաձայնություն, սակայն միայն այն դեպքում, երբ անչափահասը ճամփորդում է մենակ կամ միայն մեկ ծնողի հետ

II. ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿԻՑ ԲԽՈՂ ՄԱՍՆԱՎՈՐ ՊԱՀԱՆՋՆԵՐ
Հատուկ նպատակով այցի դեպքում պահանջվող փաստաթղթերի համար ընտրեք այցի կատեգորիան Հոդվածների Ցանկում
Տուրիստական այց
• Անդամ բոլոր պետություններում կեցության վայրի մասին ապացույց, եթե դիմողը պատրաստվում է այցելել մի քանի անդամ պետություն

011 55 20 20, 011 55 80 80, 093/091 54 69 74