+374 99 968828 +374 41 535756 +374 10 535756outgoing.wintravel@mail.ru

Վիզա տեղեկատվություն - Շվեդիա

Շվեդիա

ՏՈՒՐԻՍՏԱԿԱՆ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ
(ԳԵՐՄԱՆԻԱՅԻ, ԲԵՆԵԼՅՈՒՔՍ-ի երկրների, ԱՎՍՏՐԻԱՅԻ և ՇՎԵԴԻԱՅԻ համար)

Այցագրի համար դիմում ներկայացնելը:

Հայաստանի քաղաքացիների համար այցագրի վճարը կազմում է 35 եվրո։ Այն պետք է մուծել փաստաթղթերը հանձնելիս՝ համարժեք ՀՀ դրամով։ Մինչև 6 տարեկան երեխաների համար այցագրի վճար չի գանձվում։ 6–ից մինչև 12 տարեկան երեխաների համար գանձվում է 35 եվրո։

Դիմումի փաստաթղթերը.
Դիմում հանձնելիս անհրաժեշտ է անձամբ ներկայացնել ստորև նշված փաստաթղթերը։
Փաստաթղթերը պետք է ներկայացնել հյուպատոսական բաժնի պատուհանի մոտ՝ նշված հերթականությամբ դասավորած։ Դեսպանությանը հասցեագրված ֆաքսերը կամ գրությունները չեն տեսակավորվում և կցվում գործերին։ Ոչ լիարժեք դիմումներ չեն ընդունվում։
Դեսպանությունն իրեն իրավունք է վերապահում պահանջել լրացուցիչ փաստաթղթեր։
Լիարժեք դիմում ներկայացնելը դեռևս բավարար հիմք չէ այցագիր ստանալու համար։
Դեսպանությունը նշում է, որ համաձայն Կացության մասին օրենքի §82–ի դիմում ներկայացնողն պարտավոր է ապահովել դիմումի լիարժեքությունը, որևէ փաստաթղթի բացակայության դեպքում դեսպանությունը համարում է, որ այն չի կարող ներկայացվել։
● գերմաներեն կամ անգլերեն, բոլոր հարցերին հստակ պատասխաններով լրացրած դիմում-հարցաթերթիկ
● 2 նոր, բիոմետրիկ լուսանկար (3x4 չափի),մեկը խնդրում ենք սոսնձել դիմում- հարցաթերթիկին
● գործող ճամփորդական անձնագիր՝ ՀՀ ելքի արտոնագրով, որը պետք է վավերական լինի նախատեսված հետդարձի ամսաթվից հետո առնվազն ևս երեք ամիս
● անձնագրի այն էջերի պատճենները (A4 ֆորմատի), որտեղ առկա է կնիք, այցագիր կամ որևէ այլ նշում
● ստորագրված հայտարարություն կեղծ տվյալների վերաբերյալ
● փաստաթուղթ օդանավի տոմսի և հյուրանոցում սենյակի պատվիրման մասին

● կացության ժամանակահատվածի համար ֆինանսավորման վերաբերյալ ապացույց (օր.՝ տեղեկանք բանկից, բանկային հաշվի քաղվացք՝ վերջին երեք ամսվա կտրվածքով)
● աշխատավարձի նշումով տեղեկանք աշխատավայրից (գերմաներեն կամ անգլերեն)
● ապացույց սեփականության կամ ունեցվածքի մասին (բնօրինակը և A4 ֆորմատի մեկ պատճեն)
● մինչև 18 տարեկան երեխաների դեպքում ծնողների համաձայնությունը՝ վավերացրած թարգմանությամբ և մեկ պատճեն (A4 ֆորմատի)
● ամուսնու/կնոջ անձնագրի բնօրինակը, ամուսնության վկայականը, յուրաքանչյուրից մեկական պատճեն (A4 ֆորմատի), ինչպես նաև երեխաների անձնագրերի բնօրինակը և պատճեն, անձնագիր չունենալու դեպքում՝ ծննդյան վկայականի բնօրինակը և պատճեն (A4 ֆորմատի)
● երեխաների, ծնողների, եղբայրների կամ քույրերի արտերկրում (նաև Ռուսաստանում) գտնվելու դեպքում՝ այդ մասին ապացույց, օր.՝ տեղեկանք գրանցման վերաբերյալ
● բժշկական ապահովագրության քարտ (շենգենյան բոլոր երկրների համար), որը անհրաժեշտ է ներկայացնել գործերը հանձնելիս։

Ցուցում. Բժշկական ապահովագրություն կնքելուց առաջ պարզեք, արդյո՞ք կարող եք այցագրի համար դիմումի մերժման դեպքում Ձեր վճարած բժշկական ապահովագրության գումարը ետ ստանալ, քանի որ ոչ բոլոր բժշկական ապահովագրական ընկերություններն են վերադարձնում գումարը։ Դեսպանությունն այս հարցում որևէ ազդեցություն չունի։
011 55 20 20, 011 55 80 80, 093/091 54 69 74