+374 99 968828 +374 93 968828 +374 10 535756outgoing.wintravel@mail.ru

Վիզա տեղեկատվություն - Ֆրանսիա

Ֆրանսիայի դեսպանություն

ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ ԱՐՏՈՆԱԳՐԻ (ՎԻԶԱ) ՀԱՄԱՐ ՊԱՀԱՆՋՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ
(ՍՈՎՈՐԱԿԱՆ ԱՆՁՆԱԳԻՐ)

Բոլոր պատճենները պետք է լինեն լավ ընթեռնելի և A4 ֆորմատի
Փաստաթղթերը պարտադիր կերպով պետք է դասավորված լինեն ստորև ներկայացված կարգով
Պահանջվող բոլոր փաստաթղթերը և պատճենները պետք է ներկայացված լինեն յուրաքանչյուր դիմողի գործում

Լուսանկար
Հարցաթերթիկին փակցված Շենգենյան նորմերին համապատասխան լուսանկար, (նաև երեխաների համար):
Հարցաթերթիկ
Խնամքով լրացված և հայտատուի կողմից ստորագրված հարցաթերթիկ (անձնագրում առկա ստորագրությանը նման 2 ստորագրություն), անչափահասների դեպքում` ծնողների ստորագրությունը: Ստուգել հարցաթերթիկում 2 ստորագրության առկայությունը:
Անձնագիր
• Բնօրինակը + նշումներ պարունակող բոլոր էջերի 1 պատճեն:
• Վավերականությունը` անձնագիրը պետք է վավեր լինի նախատեսվող վերադարձի օրվանից ևս 3 ամիս:
• Պետք է ներկայացնել հին արտոնագրեր պարունակող ժամկետանց անձնագրերի տարբերակները + արտոնագրերի պատճենները:
Անձնական տվյալներին առնչվող փաստաթղթեր 
• Քաղաքացիական կացություն ամուսնացածների դեպքում`
- ամուսնության վկայականը և նոտարական թարգմանությունը (+ նոտարական թարգմանության պատճենը),
- ամուսնալուծության որոշումը և նոտարական թարգմանությունը (+ նոտարական թարգմանության պատճենը),
- երեխաների ծննդյան վկայականները և նոտարական թարգմանությունները (+ նոտարական թարգմանությունների պատճենները),
- ամուսնու / կնոջ և երեխաների անձնագրերը` անկախ նրանց տարիքից և քաղաքացիական կացությունից (+ պատճենները):
Արտերկրում գտնվող ընտանիքի անդամների համար ներկայացնել անձնագրի և կացության քարտի պատճենները
Ամուրիների դեպքում`
- ծննդյան վկայականը և նոտարական թարգմանությունը (+ նոտարական թարգմանության պատճենը),
- ծնողների անձնագրերը (+ պատճենները):
Արտերկրում գտնվող ընտանիքի անդամների համար ներկայացնել անձնագրի և կացության քարտի պատճենները
• Զինգրքույկ` տարբերակը + լուսանկարով և 19-րդ էջերի պատճենները (27 տարեկանից ցածր երիտասարդների դեպքում)
Երեխաներ
• Ծննդյան վկայականի բնօրինակը և պատճենը + նոտարական հաստատումով թարգմանությունը
• Պարտադիր ներկայացնել` առնվազն մեկ ամիս վաղեմության և ուղևորության ողջ տևողության համար վավեր երկու ծնողների նոտարական հաստատումով թույլտվության տարբերակը և պատճենը:
• Եթե ծնողներից մեկը կամ երկուսը չեն ճամփորդում երեխայի հետ, ծնողական լիազորագրում պետք է հիշատակվի ուղեկցող անձի անունը:
• Ծնողներից մեկի թույլտվության անհրաժեշտությունը չկա հետևյալ դեպքերում`
1. ծնողը մահացել է (ներկայացնել մահվան վկայականը);
2. ծնողի գտնվելու վայրն անհայտ է (ներկայացնել պաշտոնական իրավաμանական փաստաթուղթը + թարգմանությունը)
Փոխադրամիջոց
• Ինքնաթիռ/Գնացք/Ավտոբուս` փոխադրամիջոցների տոմսերի ամրագրումը և պատճենը:
• Ավտոմեքենա` վարորդական իրավունքի, տեխնիկական կտրոնի և ավտոմեքենայի ապահովագրության բնօրինակները և պատճենները:
Ուղևորության նպատակը և կացարան
Զբոսաշրջություն` Դիմողի անվամբ հյուրանոցի ամրագրում կամ վարձակալման պայմանգիր, կամ սեփականության վկայական, կամ ճամփորդական գործակալի կազմած շրջագայության երթուղի:
Եթե մեկնողը վարձատրվելու է Ֆրանսիայում, պետք է ներկայացնի Ժամանակավոր աշխատանքի թույլտվությունը, որը հրավիրողը ստանում է DIRECCTE-ից (նախկինում DDTEFP): Ի դեպ, սա վերաբերում է նաև ֆրանսիացու կամ օտարերկրացու մոտ մասնավոր աշխատանքի անցած կամ իրենց գործատուներին ուղեկցող անձանց (դայակ, տնային աշխատող և այլն):
• Հայաստանում ռեզիդենտ Ֆրանսիայի քաղաքացու հրավերի դեպքում ներկայացնել հյուպատոսական քարտի պատճենը:
Այցելություն ընտանիքի անդամներին կամ մասնավոր այց` Ֆրանսիայի քաղաքացու հրավերի դեպքում քաղաքապետարանի ձևով հրավերի տարբերակը և պատճենը: Ազգակցական կապը հաստատող փաստաթղթերի պատճենները: Ստորև ներկայացված կատեգորիաների կացարանը կարող է հաստատվել դիմողի անվամբ հյուրանոցի ամրագրմամբ կամ հրավերում հյուրընկալման մասին նշումով:
Գործնական այց` հրավերի տարբերակը կամ պատճենը, կամ հեռապատճենը (ֆաքս), կամ սկան արված տարբերակը (ընկերություն, ցուցահանդես տոնավաճառ կամ գիտաժողովի կազմակերպիչ):
Պաշտոնական պատվիրակություն` Եվրամիության պաշտոնական գերատեսչությունների հրավերի տարբերակը և պատճենը:
Լրագրողներ` լրագրողական վկայականի կամ գործատուի վկայականի, ինչպես նաև առաքելության մասնագիտական նպատակը հստակեցնող գործատուի նամակիտարբերակը և պատճենը:
Մշակութային գործունեություններ` հրավերի տարբերակը և պատճենը:
Գիտական այց` գիտաշխատողի հրավիրված լինելու մասին արձանագրությունը (protocole d’accueil) և պատճենը:
Սպորտսմեններ` հրավերի տարբերակը և պատճենը:
Աշխատանք
• Աշխատանքի վայրից տեղեկանք, որտեղ նշված կլինի գործատուի հասցեն, հեռախոսահամարը, աշխատավարձի չափը, բացակայության թույլտվությունը, պատասխանատուի անունը:
• Մասնավոր ձեռնարկությունների դեպքում պետռեգիստրի տարբերակը + ֆրանսերեն թարգմանությունը:
• Թոշակառույի գրքույկի տարբերակը + պատճենը (եթե դիմողը թոշակառու է):
Ֆինանսական միջոցներ
Ստորև ներկայացված փաստաթղթերի տարբերակը + պատճենը`
• Բանկային քաղվածքներ (վերջին երեք ամիսների շարժը պարտադիր)
• Կուտակային հաշիվ
• Միջազգային վարկային քարտերի քաղվածքներ (թաքցնել քարտի համարը)
• Կրթաթոշակների վկայական և ուսանողական քարտ կամ ծնողների միջոցները
• "ՙՀովանավորում"` հովանավորության տակ գտնվող երեխան ներկայացնում է ծախսերը հոգալու մասին ծնողների նամակը, իսկ թոշակառուն` ծախսերը հոգալու մասին երեխաների կամ ամուսնու նամակը: Բոլոր դեպքերում հարկ է նարկայացնել`
▫ Հովանավորի անձը հաստատող փաստաթղթի պատճենը
▫ Հովանավորի ֆինանսական միջոցների ապացույցը
▫ Հովանավորի և հայտատուի միջև ազգակցական կապի ապացույցը (ծննդյան վկայական, ամուսնության վկայական և այլ):
Ապահովագրություն
Ուղևորության ողջ տևողության համար վավեր Շենգենյան ստանդարտների ապահովագրության տարբերակը + պատճենը (բազմակի մուտքի արտոնագրերի դեպքում, այն պետք է վավեր լինի առաջին ուղևորության համար: Հետագա յուրաքանչյուր ճամփորդության ապահովագրությունը ներկայացնել սահմանային հսկողությանը):
Սեփականություններ
• սեփականության վկայականներ` բնօրինակները + պատճենները + ֆրանսերեն լեզվով թարգմանությունը

011 55 20 20, 011 55 80 80, 093/091 54 69 74