+374 99 968828 +374 41 535756 +374 10 535756outgoing.wintravel@mail.ru

Երկրներ - Հորդանան

Հորդանան - Ասիա

Մայրաքաղաքը` Ամման
Տարածքը (կմ2)` 92 300
Բնակչությունը` 5 759 732
Պետական լեզուն` արաբերեն
Դրամական միավորը`  հորդանանյան դինար
Օդի միջին ջերմաստիճանը` ամռանը` +35°C
ձմռանը` +25°C
Առաջարկվող հանգստի տեսակը` էքսկուրսիոն
ծովափնյա
բուժիչ

Երկրի մասին

Հորդանանը երկար ժամանակ է, որ գտնվում էր տուրիստների ուշադրությունից դուրս: Դրա նկատմամբ ուշադրությունն առաջացել է վերջերս: Հորդանանը շատ գունագեղ երկիր է: Այստեղ կան բազմաթիվ հին վանքեր, մզկիթներ: Սակայն մեծ մասամբ տուրիստներին գրավում է հանգիստը Մեռյալ և Կարմիր ծովերի ափին: Հորդանանը տուրիստների համար հանդիանում է անվտանգ երկիր, քանի որ այստեղի ժողովուրդն առանձնանում է իր բարությամբ և հյուրընկալությամբ: Կարևոր է նշել, որ Հորդանանում ապրում են մուսուլմաններ և քրիստոնյաներ, ովքեր շատ լավ են հարմարվել միմյանց հետ: Հորդանանի մայրաքաղաք Ամմանը տուրիստներին առաջարկում է հյուրանոցների, ռեստորանների, խանութների մեծ ընտրանի:

Տեսարժան վայրեր

Ամմանը հանդիսանում է երկրի տնտեսական և մշակութային կենտրոնը: Քաղաքի տեսարժան վայրերից են Աբդալ արքայի մզկիթը, Հնագիտական թանգարանը, որը ամենամեծն է քաղաքում, ինչպես նաև Ռագադան թագավորական պալատը: Մեծ համբավ է վայելում նաև Ամրոցալեռը, որտեղ կարելի է հանդիպել պատմական տարբեր ժամանակաշրջանների հուշարձանների: Քաղաքների թանգարանների շարքից առանձնացվում է թագավորական ավտոմեքենաների թանգարանը, որտեղ ներկայացված է Արքա Հուսեյնի շքեղ մեքենաների հավաքածուն: Առանձին ուշադրության են արժանանում նաև Հորդանանի ազգային արվեստի պատկերասրահը, ինչպես նաև մետաղադրամների թանգարանը, որը գտնվում է Հորդանանի Կենտրոնական Բանկում: Երկիրը հայտնի է նաև իր Պետրա քաղաք-ամրոցով: Քաղաքն ունի յուրօրինակ տեղակայում. շրջապատված լինելով ժայռերով` այն կապվում է արտաքին աշխարհի հետ միայն մի նեղ կիրճով: Այստեղ կարելի է հանդիպել բազմաթիվ եկեղեցիների, գերեզմանատների և առևտրի սրահների: Տուրիստների ուշադրության կենտրոնում են գտնվում նաև անապատները, որի ավազն ունի կարմրավարդագույն երանգներ:

Ավանդույթներ

Հորդանանը մերձարևելյան շրջանի յուրօրինակ երկիր է: Հենց Հորդանանում է տեղի ունեցել Հիսուս Քրիստոսի կնունքը: Քաղաքն ունի զանազան տեսարժան վայրեր և ավանդույթներ, որոնք գրավում են տուրիստների իրենց հետաքրքրությամբ:

Խոհանոց

Հորդանանի ամենահայտնի ուտեստն է համարվում գառան միսը բրնձով, որը պատրաստվում է թթվասերի մեջ: Այդ կերակուրը կոչվում է մենսաֆ, և մատուցվում է լավաշի վրա, իսկ վրան ավելացվում է ընկույզ: Ամեն օր հորդանացիների սեղանին կարելի է տեսնել հավի մսով և սոխով սուպ պատրաստված կիտրոնի հյութով, ինչպես նաև սմբուկ և կարտոֆիլ: Ազգային առաջին կերակուրն է բրնձով և հավի մսով ու սղտորով սուպը, որը համեմվում է զանազան համեմունքներով: Որպես խմիչք սեղանին մատուցվում է սուրճ: