+374 99 968828 +374 93 968828 +374 10 535756outgoing.wintravel@mail.ru

Երկրներ - Օման

Օման - Ասիա

Մայրաքաղաքը` Մասքաթ
Տարածքը (կմ2)` 309 500
Բնակչությունը` 2 905 000
Պետական լեզուն` արաբերեն
Դրամական միավորը`  օմանյան ռիալ
Օդի միջին ջերմաստիճանը` ամռանը` +43°C
ձմռանը` +25°C
Առաջարկվող հանգստի տեսակը` էքսկուրսիոն
ծովափնյա

Երկրի մասին

Օմանը գունագեղ երկիր է, որտեղ իրենց հետաքրքրությունը կարող են գտնել դայվինգի սիրահարները: Եվ եթե հրաշալի ծովը, մաքուր ափը կարող են այլևս չգրավել ցանկացած տուրիստի, ապա ստորջրյա աշխարհին անհնար է դիմակայել: Արաբական ծովը և Օմանական ծոցը հանդիսանում են իդեալական վայր այն մարդկանց համար, ովքեր դեռ չեն վայելել նմանատիպ հանգիստ: Սրանով չեն սահմանափակվում ջրային զվարճանքները: Տուրիստների տրամադրության տակ են գտնվում նավեր, նավակներ և այլ տեսակի փոխադրամիջոցներ:

Տեսարժան վայրեր

Օմանը չափազանց գեղատեսիլ երկիր է տարբեր բնական հարստություններով` հին լեռներ, ապշեցուցիչ ջրվեժներ, անապատներ, կանաչապատ օազիսներ և ավազե ծովափեր: Յուրօրինակ լանդշաֆտը թույլ է տալիս առանձնացնել Օմանը մնացած երկրներից: Ծովն ունի հարուստ կենդանական աշխարհ, ինչպես նաև հարյուրավոր կիլոմետրեր ձգվող ծովափեր, որոնք հայտնի են ամբողջ աշխարհում:

Ավանդույթներ

Սուկ-Էլ-Դալամ շուկան հանդիսանում է Մասկատեի և նրա տնտեսության գլխավոր մասը: Այն ոչ միայն առևտրի վայր է, այլ նաև միմյանց հետ հաղորդակցվելու: Տղամարդիկ միմյանց հետ քննարկում են հարսանեկան արարողություններ կամ ֆուտբոլի վերաբերյալ նորություններ: Ընտանիքում առաջնահերթ տան մեծն է կարևորվում:

Խոհանոց

Օմանի խոհանոցը կախվածություն ունի տեղի կլիմայից: Օմանի ժողովուրդը ստեղծել է հարուստ կերակրատեսակների ցանկ տարիների ընթացքում: Հիմնական մասը միսն է կազմում: Վերջերս ավանդույթ է դարձել նաև տապակած գառան միսը, մսի հետ տապակած հացի կտորները, բրինձը մսի հետ: Օմանի բոլոր ռեստորաններում կարելի է համտեսել ազգային կերակրատեսակներ: