+374 99 968828 +374 93 968828 +374 10 535756outgoing.wintravel@mail.ru

Երկրներ - Վրաստան

Վրաստան - Ասիա

Մայրաքաղաքը` Թբիլիսի
Տարածքը (կմ2)` 69 700
Բնակչությունը` 4 436 000
Պետական լեզուն` վրացերեն
Դրամական միավորը`  Լարի
Օդի միջին ջերմաստիճանը` ամռանը` +30°C
ձմռանը` +0°C
Առաջարկվող հանգստի տեսակը` էքսկուրսիոն
ծովափնյա

Երկրի մասին

Վրաստանը հարուստ է մանդարիններով, սևծովյան հանգստավայրերով, հրաշալի լեռնային կիրճերով, խաղողով, հանքային աղբյուրներով և հիանալի գինով: Աշխարհագրորեն Վրաստանը համարվում է Անդրոկվկասյան պետություն, որը գնում է դեպի Սև ծով: Վրաստանը, որպես հայտնի հանգստավայր, հայտնի է եղել դեռևս Թագավորական Ռուսաստանի ժամանակներից: Սովետական ժամանակներում այստեղ կային բազմաթիվ հանգստավայրեր, ինչը թույլ էր տալիս պահպանել տուրիստների մշտական հոսքը: Սակայն Խորհրդային միության փլուզումից հետո անհետացավ տուրիստների հետարքրությունը Վրաստանի նկատմամբ: Այնուհանդերձ, Աջարիայի շրջանում արդեն մեծացել է տուրիստների հոսքը: Վրաստանում գործում է մոտ 100 հանգստավայր` ծովային, առողջարանային, լեռնադահուկային: Վերջերս լսվում են բացասական նորություններ Վրաստանի վերաբերյալ, սակայն այն դեռևս համարվում է տուրիզմի կենտրոն:

Տեսարժան վայրեր

Թբիլիսին Վրաստանի մայրաքաղաքն է, որը համարվում է ամենահներից մեկը ողջ աշխարհում: Հայտնի է, որ դեռ մ.թ.ա 4-3 դարերում այստեղ բնակություն են հաստատել մարդիկ: Թբիլիսին շատ գեղեցիկ քաղաք է, որտեղ պահպանվել են, այսպես կոչված, «վրացական փողոցները», հնամյա եկեղեցիները, ծծմբական վաննաները և այլն: Թբիլիսիի հարևանությամբ գտնվում է նախկին մայրաքաղաք Մցխետան, որտեղ գտնվում է Ջվարի «Խաչ» եկեղեցին, որը կառուցվել է մ.թ.ա 5 դարում: Բորժոմի քաղաքը համարվում է Վրաստանի լավագույն քաղաքներից մեկը: Այստեղ պահպանվել է իմպերատորական ընտանիքի պարտեզը: Վրաստանի առավել հայտնի հանգստավայրերից են Բաթումին, Ուռեկին, Քոբուլեթին:

Ավանդույթներ

Դարեր շարունակ գինեգործությունը եղել է ոչ միայն Վրաստանի հիմնական եկամտի աղբյուրը, այլ նաև նրանց մշակույթի մի մասը: Գինին վրացիների համար միայն խմիչք չէ: Գինու նկատմամբ վերաբերմունքը կարելի ներկայացնել որպես կրոնական: Գինին ամրապնդում է ժողովրդական ոգին, ինչպես նաև միավորում է կովկասյան հյուրերին: Գինին նաև գրավում է բազմաթիվ տուրիստների, ովքեր այցելում են Վրաստան գինի համտեսելու նպատակով:

Խոհանոց

Վրացական խոհանոցը գրավում է պատվավոր տեղ խոհարարության Օլիմպում: Վրացական ուտեստները ինչպիսիք են լոբիոն, խարչոն, չախոբիլին, չանոխին և շատ այլ կերակրատեսակներ, վաղուց արդեն պատրաստվում են նաև Վրաստանի սահմաններից դուրս: Ընդհանուր առմամբ, ժամանակակից վրացական խոհանոցում մսային կերակրատեսակները գերակշիռ մաս չեն կազմում: Հայտնի բաղադրատոմսերից են մուժուժին, գառան չանախին, խոզի խարչոն, հավի չախոբիլին և այլն: Ձկնատեսակները վրացական խոհանոցում համեստ տեղ են գրավում և կան միայն հատուկ շրջաններում: Բանջարեղենից պատրաստված ուտեստների մեծ մասի բաղադրատոմսի մեջ մտնում են ֆասոլը, բադրիջանը, կաղամբը, ճակնդեղը, պոմիդորը: Ավելացվում են նաև տարատեսակն համեմունքներ: