+374 99 968828 +374 93 968828 +374 10 535756outgoing.wintravel@mail.ru

Երկրներ - Չինաստան

Չինաստան - Ասիա

Մայրաքաղաքը` Պեկին
Տարածքը (կմ2)` 9 596 960
Բնակչությունը` 1 339 450 000
Պետական լեզուն` չինարեն
Դրամական միավորը`  յուան
Օդի միջին ջերմաստիճանը` ամռանը` +20°C
ձմռանը` -5°C -0°C
Առաջարկվող հանգստի տեսակը` էքսկուրսիոն
առևտրային

Երկրի մասին

Չինաստանում է գտնվում աշխարհի ամենաբարձր կետը` Ջոմոլունգման, որի բարձրությունը հասնում է 8848 մետրի: Այստեղ են գտնվում Յանցզի և Խուանխե գետերը: Յանցզին զբաղեցնում է երկրորդ տեղը աշխարհի ամենաերկար գետերի շարքում:

Տեսարժան վայրեր

Ինչպես բոլոր արևելյան երկրները, այնպես էլ Չինաստանը ևս ունի շատ առեղծվածային և հետաքրքիր երևույթներ, որոնք գրավում են բազմաթիվ տուրիստների: Չինաստանի հարավում է գտնվում երկրի մեծությամբ երկրորդ կղզին` Հայնանը, որը դարձել է տուրիզմի կենտրոն: Չինաստանն ունի բազմաթիվ տեսարժան վայրեր, իսկ եղանակն այստեղ ամռանը մոտ +33 է, իսկ ջրի ջերմասըիճանը +26:

Ավանդույթներ

Չինաստանը հայտնի է իր երկար և հին պատմությամբ: Չինացիները համերաշխ և աշխատասեր ժողովուրդ են: Նրանք հարգում են մեծերին, սիրում են փոքրերին և շատ համբերատար են այլազգիների նկատմամբ: Չինացիներն էությամբ համեստ են և երբեք կոնֆլիկտների չեն հանդիպում: Տարիների ընտացքում Չինաստանի ավանդույթները չեն փոխվել կամ մոռացվել, դրանք պահպանվել են մինչ օրս:

Խոհանոց

Չինական ազգային կերակրատեսակներից են բանջարեղենը, սննդարարը, մուսուլմանական ուտեստները: Բուսական կերակուրները սննդարարն են այն առումով, որ պահպանում են օրգանիզմը խաղցկեղի առաջացումից: Դրանք նաև շատ ախորժելի են: Իսկ ուտեստների մեծ մասը պատրաստվում են բրինձից: