+374 99 968828 +374 93 968828 +374 10 535756outgoing.wintravel@mail.ru

Երկրներ - ՄԱԷ

8 օր

Երեվան-Շարժա-Երեվան

Գինը՝

540 $

համարժեք դրամ

Մեկնում ենք ՄԱԷ - Շարժա
Շտապեք ամրագրել, տեղերը սահմանափակ են
Արժեքը Ներառում է`
Ավիատոմս - Երևան-Շարժա-Երևան
Հյուրանոց - 4* ( առաջին գիծ)
Սնունդ - Նախաճաշ
Դիմավորում - Ճանապարհում
Վիզա
Արժեքը հաշվարկված է 1 անձի համար երկտեղանոց համարում
Մանրամասն Ինֆորմացիայի համար այցելեք
Win Travel
Հեռ. 099968828

ՄԱԷ - Ասիա

Մայրաքաղաքը` Աբու Դաբի
Տարածքը (կմ2)` 83 600
Բնակչությունը` 4 496 000
Պետական լեզուն` արաբերեն
Դրամական միավորը`  դիրհամ
Օդի միջին ջերմաստիճանը` ամռանը` +40°C
ձմռանը` +18°C
Առաջարկվող հանգստի տեսակը` ծովափնյա
առևտրային

Երկրի մասին

Միացյալ Արաբական Էմիրությունները իրենից ներկայացնում է բարձրակարգ հյուրանոցների, առևտրի սրահների համալիր: Շեյխերի այս երկիրը ունի զարգացած երկրի ամենաբարձր մակարդակը` կայուն արժույթ և քաղաքական կառուցվածք: ՄԱԷ-ի գլխավոր առանձնահատկությունն է 360 օր արևոտ եղանակը, ինչպես նաև նորագույն տեխնոլոգիաների առկայությունը: Կլիման թույլ է տալիս ծովափ գնալ նույնսիկ ձմռանը: ՄԱԷ-ն հայտնի է նաև որպես առևտրի լավագույն վայր:

Տեսարժան վայրեր

ՄԱԷ-ն գրավում է աշխարհի շատ տուրիստների իր ծովափերի և լավ եղանակի շնորհիվ: Այստեղ կան բազմաթիվ հանգստավայրեր, որոնք լավագույն ծառայություններն են առաջարկում տուրիստներին: Ծովափին գտնվող հյուրանոցները առաջարկում են հիանալի լողավազաններ և հետաքրքիր փաթեթներ: Դուբայը ամենամեծ համբավն է վայելում տուրիստների շրջանում: Նրանց գրավում են ոչ միայն հրաշալի ծովը կամ շքեղ հյուրանոցները, այլ նաև թանգարանները, ջրաշխարհը (ամենամեծն է ողջ Ասիայում), Սաիդ շեյխի պալատը, Դուբայի կենդանաբանական այգին և բազմաթիվ այլ տեսարժան վայրեր:

Ավանդույթներ

ՄԱԷ-ի մշակույթն ունի խորը արմատներ: Արաբներն ունեն բազմաթիվ ավանդույթներ, որոնցից են հյուրընկալությունը, բարեհամբուրությունը և տեղի բնակիչների հետ ջերմ վերաբերմունքը: Այս ամենը մշտապես զարմացնում են շատ տուրիստների: Չնայած տնտեսական արագընթաց աճին` ավանդույթներն այստեղ պահպանվում են: Տեղի բնակիչները կրում են ազգային հագուստ և կապում են գլխաշորեր: Երկրում արգելված են ցանկացած դրամախաղերը: Ամենախիստ պատիժները տրվում են թմրամոլության համար: Արբած վիճակում քաղաքով զբոսնելու դեպքում տուրիստին կտրվի դեպորտ: Հատկապես օրենքը խիստ է Շարժայում: Այստեղ տուրիստներին խորհուրդ է տրվում հետևել օրենքներին և, նամանավանդ, Ռամադանի օրերին կրել փակ հագուստ:

Խոհանոց

Դեռ վերջին ժամանակներում ՄԱԷ-ում գերակշռում էին անապատները: Քրիստոնեաները հազիվ կարողացան միմյանց միջև բաժանել տարածքները: Խոհանոցն այստեղ այնքան էլ լավ վիճակում չի գտնվում, սակայն տուրիստներն անհանգստանալու կարիք չունեն, քանի որ ռեստորաններում կան աշխարհի շատ խոհանոցների ճաշացանկեր: