+374 99 968828 +374 41 535756 +374 10 535756outgoing.wintravel@mail.ru

Երկրներ - Մալդիվներ

Մալդիվներ - Ասիա

Մայրաքաղաքը` Մալե
Տարածքը (կմ2)` 298
Բնակչությունը` 314 000
Պետական լեզուն` Դիվեհի
Դրամական միավորը`  մալդիվյան ռուփի
Օդի միջին ջերմաստիճանը` ամռանը` +30°C
ձմռանը` +25°C
Առաջարկվող հանգստի տեսակը` Ծովափնյա

Երկրի մասին

Մալդիվյան կղզիներում եղած տուրիստներն ասում են, որ կղզում ամեն ինչ հենց այնպես է, ինչպես նկարներում: Հրաշալի փիրուզագույն, կապույտ ծովածոցեր, սպիտակ աննկարագրելի ափ և կանաչապատ տարածք: Մեծ թվով տուրիստներ մոխրագույն քաղաքներից հետո այս կղզին դրախտ են համարում: Եվ տարեցտարի տուրիստների հոսքն այստեղ ավելանում է:

Տեսարժան վայրեր

Մալդիվները հայտնի են իրենց հրաշալի հանգստավայրերով, որոնցից յուրաքանչյուրը առանձնանում է որպես մի աննկարագրելի աշխարհ` շրջապատված երկնագույն ծովով և մաքուր ափերով: Այս վայրը, կարծես, աշխարհից կտրված լինի, որտեղ չկա աղմուկ և քաղաքակրթություն: Տրոպիկական և էկզոտիկ Մալդիվյան կղզիները չեն կարող չհիացնել յուրաքանչյուր մարդու:

Ավանդույթներ

Մալդիվներում բնակվելու ամենակարևոր ավանդույթն է բնության հետ կապը: Տղամարդիկ զբաղվում են ձկնորսությամբ, իսկ կանայք տնային` տնտեսությամբ: Տները հիմնականում փայտից են կառուցված: Ձուկը համարվում է արտահանման հիմնական աղբյուրը: Չնայած հանգստավայրի հայտնի լինելուն` մալդիվացիների մեծ մասի մոտ պահպանված են խիստ ավանդույթները. ծնողներն իրենք են պլանավորում աղջիկների անձնական կյանքը:

Խոհանոց

Մալդիվյան խոհանոցը արաբական և հնդկական խոհանոցների խառնուրդն է` յուրօրինակ և հետաքրքիր համադրություն: Հիմնական ուտեստներն են ձկնատեսակները և բրինձը: Բրինձից պատրաստվող ուտեստները մոտ 10 տեսակից ավել են: Բրինձը մատուցվում է համեմունքներով, կաթով, տարատեսակ բանջարեղեններով, ձկնատեսակներով, բանանով, մանգոյով, քաղցր կարտոֆիլով և այլն: Յուրօրինակ և հետաքրքիր այս խոհանոցը գրավում է բազմաթիվ տուրիստների: