+374 99 968828 +374 41 535756 +374 10 535756outgoing.wintravel@mail.ru

Երկրներ - Բուլղարիա

12 օր
11 գիշեր

Երեվան-Վառնա-Երեվան

Գինը՝

€ 760

համարժեք դրամ

Արև, Սև ծով և իհարկե Ոսկե Ավազներ
Ամրագրեք Ձեր ամառային հանգիստը
Win Travel-ի հետ
Շտապեք քանզի առաջարկը գործում է մինչև 31.05.2016թ.
Արժեքը Ներառում է`
Ավիատոմս - Երևան-Վառնա-Երևան
Հյուրանոց - 3* (Առաջին Գիծ)
Սնունդ - Նախաճաշ
Դիմավորում - Ճանապարհում
Արժեքը չի ներառում վիզայի արժեքը (35 եվրո)
Արժեքը գործում է 1անձի համար երկտեղանոց սենյակում:
Հեռ. 099968828

ղ

Բուլղարիա - Եվրոպա

Մայրաքաղաքը` Սոֆիա
Տարածքը (կմ2)` 110,994
Բնակչությունը` 6 867 134
Պետական լեզուն` Բուլղարերեն
Դրամական միավորը`  Լեվ
Օդի միջին ջերմաստիճանը` ամռանը` +25°C
ձմռանը` 0°C
Առաջարկվող հանգստի տեսակը` էքսկուրսիոն հանգիստ ծովափին

Երկրի մասին

Բուլղարիան պետություն է Հարավային Եվրոպայում՝ Բալկանյան թերակղզու արևելքում՝ Սև ծովի ափին: Սահմանակից է Ռումանիային հյուսիսում, Սերբիային և Մակեդոնիայի հանրապետությանը` արևմտքում, Հունաստանին և Թուրքիային` հարավում և Սև ծովին` արևելքում: Ռելիեֆը բազմատեսակ է. հարթավայրային և բլրային շրջանները զբաղեցնում են երկրի մակերեսի 70 տոկոսը, իսկ լեռնային շրջանները` 30 տոկոսը:

Տեսարժան վայրեր

Բուլղարիան հայտնի է որպես գլադիատոր Սպարտակի և հին հունական առասպելների լեգենդար հերոս Օրփեոսի հայրենիք: Բուլղարական մշակույթի հիմքն ուղղափառ հավատն է, ինչպես նաև բյուզանդական և անտիկ ինքնատիպ մշակութային ժառանգությունը: Բուլղարիայում կարելի է այցելել գեղեցիկ քաղաքներ, վանական հիասքանչ համալիրներ, բնության և մշակույթի անկրկնելի հուշարձաններ, որոնց մի մասը պահպանվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից: Երկրի ավելի քան 500 ուղղափառ վանքերի և մի քանի հարյուրի հասնող տաճարների ու եկեղեցիների մի մասը կենտրոնացած է մայրաքաղաքի` Սոֆիայի տարածաշրջանում: Վառնայի մերձակայքում են գտնվում Ռիլսկի և Բաչկովի վանքերը: Զբոսաշրջիկներն անմոռանալի տպավորություններ են ստանում՝ տեսնելով Վիտոշի ստորոտում գտնվող Բոյանյան եկեղեցին և Իվանովոյի ժայռափոր վանքերը:

Ավանդույթներ

Մարտենիցան սպիտակ ու կարմիր թելերից պատրաստված փոքրիկ տիկնիկ է, սովորաբար տղայի ու աղջկա տեսքով։ Մարտենիցաներին կրում են Բաբա Մարտայի օրից՝ մարտի 1-ից, մինչև ուշ մարտ կամ էլ մինչև առաջին անգամ ծիծեռնակ, փթթող ծառ կամ արագիլ են հանդիպում։ Անունը բուլղարերենից թարգմանվում է որպես «Մարտա տատիկ»։ Բուլղարիայում մարտինիցաների կրելը ազգային ավանդույթ է, որը գարնան գալուստն է խորհրդանշում։

Խոհանոց

Բուլղարական խոհանոցը ճաշատեսակներով նման է հայկական և վրացական խոհանոցներին: Օրինակ շատ տարածված է խարչոն, փիթին, բաստուրման, խորովածը, քյաբաբը, չախոբիլին: Բուլղարացիները ճաշատեսակներում շատ են օգտագործում բանջարեղեն՝ թարմ և պահածոյացված՝ դրանք խառնելով ձկան, մսամթերքի, ձվի, կաթնամթերքի հետ: Բուլղարիայի մասին խոսելիս ոչ մի կերպ չի կարելի մոռանալ պղպեղի մասին որպես շատ ճաշատեսակների կարևոր բաղադրիչ : Աշնանը փողոցում ամենուրեք կարելի է զգալ խորոված պղպեղի հոտը: Այստեղ յուրահատուկ են պատրաստում բրինզայով լցոնած պղպեղը: Բուլղարացիները շատ են սիրում նաև կաթնամթերք: