+374 99 968828 +374 41 535756 +374 10 535756outgoing.wintravel@mail.ru

Երկրներ - Կիպրոս

15օր

Երեվան-Լառնակա-Երեվան

Գինը՝

€ 930

համարժեք դրամ

15 օրյա անմոռանալի հանգիստ Կիպրոսում:
Փաթեթը ներառում է
- Ավիատոմս - Երևան-Լառնակա-Երևան
- Հյուրանոց - 3*
- Սնունդ - նախաճաշ
- Դիմավորել-ճանապարհել
- Վիզայի աջակցություն:
Արժեքը նախատեսված է 1 անձի համար երկտեղանոց համարում:
Մանրամասների համար խնդրում ենք զանգահարել
099968828 կամ 093968828 հեռախոսահամարներով:
Սիրով Ձեր Win Travel

Կիպրոս - Եվրոպա

Մայրաքաղաքը` Նիկոսիա
Տարածքը (կմ2)` 9 250
Բնակչությունը` 771 657
Պետական լեզուն` հունարեն, թուրքերեն
Դրամական միավորը`  Եվրո
Օդի միջին ջերմաստիճանը` ամռանը` +35°C
ձմռանը` +16°C
Առաջարկվող հանգստի տեսակը` ծովափնյա

Երկրի մասին

Կիպրոսն իդեալական վայր է հանգստի համար: Տեղակայված լինելով միջերկրական ծովում` իր աննկարագրելի ծովի շնորհիվ տարեցտարի ավելի ու ավելի տուրիստների է գրավում ողջ աշխարհից: Այստեղ է, որ Դուք երբեք չեք ձանձրանա: Կիպրոսը պարերի կղզի է, որտեղ առավոտից մինչ երեկո կարելի է վայելել դիսկոտեկների անսպառ երաժշտությունը: Բացի երեկոյան կյանքից Կիպրոսը հայտնի է նաև գեղեցիկ տեսարաններով: Եղանակը Կիպրոսում միշտ տաք է, ինչը ծովային հանգստի գլխավոր մասն է կազմում: Հյուրանոցների բարձրակարգ լինելու մասին խոսելն անիմաստ է, քանի որ դրանք իսկապես ապշեցնում են իրենց տեսքով և հարմարավետությամբ:

Տեսարժան վայրեր

Կիպրոսում կարելի է հանդիպել բազմաթիվ տեսարժան վայրերի, որոնք, իսկապես, արժանի են ուշադրության: Երկրում մշտապես անցկացվում են հնագիտական պեղումներ: Կիպրոսի տեսարժան վայրերի շարքին կարելի է դասել Կոլոսի միջնադարյան ամրոցը, Դիոնիսա վիլլայի մոզաիկաները, Peter Romiou ամրոցը, որտեղ, լեգենդի համաձայն, ծնվել է Աֆրոդիտեն, ինչպես նաև Լարնակայի Լազարյա սուրբ եկեղեցին: Կիպրոսի մայրաքաղաքում` Նիկոսիայում, կան բազմաթիվ հնամյա հուշարձաններ, որոնցից են վենեցիական պատերը, Տրիպոտիս եկեղեցին, Բիյուկ Համամ թուրքական բաղնիքները, որոնք հայտնի են դեռ Օսմանյան կայսրությունից: Լիմասոլ քաղաքում է գտնվում միջնադարյան թանգարանը, որտեղ ներկայացված են զինվորական զենքեր, հնագույն մետաղադրամներ և այլ իրեր: Կիպրոսի յուրաքանչյուր քաղաք ունի ինքնատիպ պատմություն կամ լեգենդ, որոնք կգրավեն ցանկացած տուրիստի:

Ավանդույթներ

Շատ ազգային տոներ, օրինակ, Կարնավալը կամ Կատակլիզմոսը իրենց պատմությամբ անցել են հազարավոր տարիներ: Ուրախ և աղմկոտ Կարնավալը սկսվում է հունական ուղղափառ Զատիկից 50 օր առաջ: Կարնավալի կենտրոնն է համարվում Լեմեսոսը, սակայն ազգային տոներն անց են կացվում Լարնակայում և Պաֆոսայում: Կիպրոսն ունի բազմաթիվ պարային և երաժշտական ավանդույթներ, որոնք զգալիորեն տարբերվում են հունականից: Գործիքավորումները սովորաբար ուղեկցվում են ազգային պարերով: Պարերը հիմնականում կատարվում են զույգերով կամ խմբերով, որոնք իրենցից ներկայացնում են գյուղական կյանքը և առավել տարածված են հարսանեկան արարողությունների ժամանակ:

Խոհանոց

Կիպրոսի ազգային խոհանոցը միջերկրածովյան և արևելյան ավանդույթների համադրությունն է, սակայն անգլիականը ևս իր դերն ունի ազգային խոհանոցում: Խոհանոցի առանձնահատկությունն է սուպերի հանդեպ հատուկ ուշադրությունը: Առավել ճանաչված է ձվից, կիտրոնի հյութից, կանաչեղենից և զանազան համեմունքներից պատրաստված սուպը: Բացի նշվածից բնութագրական են նաև հավով, ոսպով, մակարոնով սուպերը: