+374 99 968828 +374 41 535756 +374 10 535756outgoing.wintravel@mail.ru

Երկրներ - Ֆրանսիա

Ֆրանսիա - Եվրոպա

Մայրաքաղաքը` Փարիզ
Տարածքը (կմ2)` 547 030
Բնակչությունը` 60,2 մլն
Պետական լեզուն` Ֆրանսերեն
Դրամական միավորը`  Եվրո
Օդի միջին ջերմաստիճանը` ամռանը` +23°C
ձմռանը` 0°C
Առաջարկվող հանգստի տեսակը` էքսկուրսիոն
ծովափնյա
մանկական (DisneyLand)

Երկրի մասին

Ֆրանսիան, պաշտոնապես՝ Ֆրանսիայի Հանրապետություն, երկիր է Արևմտյան Եվրոպայում։ Ֆրանսիան տարիներ շարունակ իրեն է ձգել ողջ աշխարհի զբոսաշրջիկներին ու ճանապարհորդներին։ Պերճ ու փառահեղ թագավորական ամրոցները, հարուստ պատմությունն ու մշակույթը, հեքիաթային տեսարաններն ու բնապատկերները, գավառական համեստ ու հարմարավետ քաղաքները, հոյակապ տեսարժան վայրերը՝ ահա այն խորհրդավոր մագնիսը, որը մշտապես իրեն է ձգել մարդկային հետաքրքրությունը։ Հանճարեղ ֆրանսիացու՝ Օնորե դը Բալզակի խոսքերն են վկայում Փարիզի արժեքը. «Տեսնել Փարիզն ու նոր մեռնել»։ Սա համեմատելի է միայն հայկական երգային ասույթին. «Տեսնեմ Անին ու նոր մեռեմ»։ Փարիզի ամենաբարձրադիր կետը Մոնմարտրն է` «Տառապյալները բլուրը», 129 մետր, որը համարվում է Ֆրանսիական մշակույթի խորհրդանիշներից մեկը` նկարիչների և երաժիշտների օթևանը: Ոչ հեռու է գտնվում նաև Բլրի հրապարակը, որտեղ աշխատում են փողացային նկարիչները, կան մեծ թվով հուշանվերների խանութներ և փոքր ռեստորաններ: Ոչ հեռու է գտնվում Մոնմարտի թանգարանը, Աբես հրապարակը քաղաքապետարանով և կարմիր աղյուսից պատրաստված ոչ մեծ եկեղեցիով: Իսկ եթե իջնեք Ժարմեն Փիլոն փողոցով, կտեսնեք հայտնի «Մուլեն Ռուժ» կաբարեն: Ոչ հեռու այստեղից էլ կառուցվել է Սիրո պատը` Le mur de je t’aime: 40 քառ. մետր մակերեսով պատի վրա 311 լեզուներով գրված է «Ես քեզ սիրում եմ», այդ թվում նաև հատուկ փորագրված Բրայլի տառատեսակով` կույրերի համար:

Տեսարժան վայրեր

Ֆրանսիան հարուստ է իր պատմական հուշարձաններով: Երկրի տարածքում կան բազմաթիվ հիանալի ամրոցներ: Փարիզում հայտնի է «Փարիզյան Տիրամոր տաճարը» իր ճարտարապետական ողջ հմայքով: Քաղաքում կարելի է այցելել Լուվր, որտեղ կա ավելի քան 300.000 արվեստի գործ: Ամենահայտնի տեսարժան վայրը Փարիզում, ինչպես հայտնի է բոլորին, հանդիսանում է «Էֆելյան Աշտարակը»: Փարիզի աշխարհահռչակ տեսավայրը կառուցվել է ֆրանսիական հեղափոխության 100-ամյակի պատվին, որպես ցուցանմուշ: Ճարտարապետն է Գուստավ Էյֆելը: Աշտարակի սկզբնական գաղափարը Մյորիս Կյորիզենի և Էմիլ Նուգենինն էր: Ճարտարապետի կողմից այն կոչվել է «300 մետրանոց աշտարակ»: Ներկայումս այն կոչում են նաև «ֆրանսիայի երկաթե տիկին»:

Ավանդույթներ

Ֆրանսիացիների մեծամասնությունը համոզված է, որ ցանկացած կիրթ օտարերկրացի պետք է խոսի ֆրանսերեն` գոնե տարրական մակարդակով: Այդ պատճառով տեղացիներին անգլերենով դիմելը այնքան էլ ցանկալի չէ:
Օդանավակայանում, տրանսպորտում, հասարակական բանուկ վայրերում պետք է զգուշ լինել գրպանային գողերից: Կարևոր փաստաթղթերը և թանկարժեք զարդեղենը պետք է թողնել հյուրանոցում: Ֆրանսիացիները հպարտանում են իրենց երկրով և դրա պատմությամբ, ինչը գրավում է բազմաթիվ տուրիստների:

Խոհանոց

Ֆրանսիական խոհանոցը համարվում է աշխարհում լավագույններից մեկը: Հատկապես հայտնի են կրուասանները, երկար ֆրանսիական հացը, շոկոլադե հացիկները, բուրգունդական խխունջները, լիոնական նրբերշիկները, սոխով ապուրը և այլ ուտեստներ: Պետք է հիշել նաև տարատեսակ սոուսները` ավելի քան երեք հազար բաղադրատոմսերով ու բազմապիսի համեմունքները: Ընդ որում` երկրի ամեն շրջանն ունի իր խոհարարական ավանդույթները, որոնք հաճախ նման չեն հարևան շրջանի խոհանոցին:
Մեծ ճանաչում ունեն ֆրանսիական գինիները: Ֆրանսիան արտադրում է կարմիր և սպիտակ ընտիր գինիների հազարավոր տեսակներ: Գինեգործական հարուստ մշակույթ ունեցող եկիրն աշխարհին տվել է կոնյակ ու շամպայն: