+374 99 968828 +374 41 535756 +374 10 535756outgoing.wintravel@mail.ru

Երկրներ - Չեխիա

Չեխիա - Եվրոպա

Մայրաքաղաքը` Պրահա
Տարածքը (կմ2)` 78 866
Բնակչությունը` շուրջ 10,2 մլն
Պետական լեզուն` Չեխերեն
Դրամական միավորը`  Եվրո
Օդի միջին ջերմաստիճանը` ամռանը` +25°C
ձմռանը` +2°C
Առաջարկվող հանգստի տեսակը` էքսկուրսիոն

Երկրի մասին

Չեխիան երկիր է, որտեղ կարելի է այցելել տարվա ցանկացած եղանակի: Գեղեցիկ բնությունը, հարմարավետ քաղաքները և գյուղերը, ռոմանտիկ միջնադարյան ամրոցները դարձնում են Չեխիան տուրիստների համար գրավիչ և ցանկալի երկիր: Չեխիայի մայրաքաղաքը` Պրագան, ապշեցնում է իր զարմանահրաշ տեսարժան վայրերով և տաճարներով: Իսկ հարմարավետություն ապահովում են ոլորապտույտ փողոցները, ցածր տները կարմիր տանիքներով, ինչպես նաև ռեստորանները, որտեղ կարելի է սնվել ինչպես տանը և վայելել չեխական խոհանոցը: Չեխիայի բազմաթիվ ամրոցներից յուրաքանչյուրն ունի բազմադարյա պատմություն: Երկիրը հայտնի է նաև լեռնադահուկային հանգստավայրով:

Տեսարժան վայրեր

Չեխիան այն սակավաթիվ եկրկրներից է, որտեղ մշտապես կարելի է հայտնաբերել բոլորովին նոր վայրեր: Բազմաթիվ տաճարները, ամրոցները և պատմական հուշարձանները հնարավոր չի լինի այցելել նույնիսկ մի քանի օրվա ընթացքում: Տուրիստներին գրավում են պատմամշակութային կոթողները, տաճարներն ու ամրոցները, պարզ լճերը և այլ տեսարժան վայրեր: Պրագայում հայտնի է Հին քաղաքը, որտեղ տուրիստները հնարավորություն կունենան տեսնել սուրբ Վիտայի տաճարը, Թագավորական պալատը և հայտնի Կարլով կամուրջը: Իսկ ահա Նոր քաղաքում Դուք կտեսնեք Վացլավյան հրապարակը և Ազգային թանգարանը: Աշխարհի տարբեր երկրներից շատ տուրիստներ այցելում են Չեխիա Կարլովի Վարի հանգստավայրն այցելելու համար: Տուրիզմի մեկ այլ կենտրոն է համարվում Բրնո հանգստավայրը, որտեղ կան հիանալի թանգարաններ` Մարդաբանության թանգարանը, Մորավիան թանգարանը, Ազգագրական թանգարանը:

Ավանդույթներ

Չեխերը շատ են սիրում երաժշտություն և ավանդորեն նշում են մի քանի տոներ: Մինչ օրս չեխերը պահպանել են հարսանյաց արարողությունների ընթացքում ներկայացվող ազգային պարերը: Գյուղական հարսանիքները անց են կացվում տեղի պանդոկներում` հրավիրելով բազմաթիվ հյուրերի: Ամենամեծ տոնը Չեխիայում հանդիսանում է Ամանորը, իսկ ամենազվարճալին` բարեկենդանը: Գյուղական շրջաններում մարդիկ կազմակերպում են կարնավալներ այդ տոնը նշելու համար: Կան ավանդույթներ, որոնք ունեն մոտ 400 տարվա հնություն:

Խոհանոց

Չեխական ազգային կերակրատեսակներից են տապակած խոզի միսը և կաղամբը: Հայտնի են, օրինակ, տապակած սագը, եղնիկը, նապաստակը: Բացի դրանից, հայտնի են Olomouc պանիրները, որոնց արտադրությունը սկսել է 600 տարի առաջ Olomouc քաղաքում:
Չեխիան ճանաչված է իր գարեջրատներով, որոնցից յուրաքանչյուրում Դուք կարող եք համտեսել չեխական հիանալի գարեջուրը: Ալկոհոլային խմիչքներից տարածված է "Бехеровки" լիկյորը, որն ունի 20 խոտաբույսի հոտ և արտադրվում է 1807 թվականից: Բժիշկները նույնիսկ ապացուցել են, որ այն բավականին օգտակար է, ունի բուժիչ հատկություն` հատկապես աղեստամոքսային բարդությունների դպքում: Երկրորդ համաշխարհայինի ժամանակ ավելի քան 100 տարի "Бехеровки"-ի պատրաստման եղանակը թաղված է եղել Бехеров ընտանիքի այգում: 1945 թվականին ազգային աշխատակիցները փնտրել և գտել են այն և հիմա այն համարվում է ազգային արժեք: