+374 12 47-00-48elitgrantour@gmail.com

Երկրներ - Հունաստան

Կրետե - Հունաստան

Գինը՝ € 580 համարժեք դրամ

ԱՆՆԱԽԱԴԵՊ ԱՌԱՋԱՐԿ!!! Շտապեք օգտվել նախնական ամրագրման զեղչերից:
Մեկնում ենք 30.06 - 07.07.2018 , 7 Օր:
Արժեքը 1 անձի համար
Ներառում է`
- Ավիատոմս ուղիղ թռիչք Երևանից
- 3* հյուրանոց
- Սնունդ 2 անգամյա
- դիմավորում/ճանապարհում
- ապահովագրություն
- վիզայի աջակցում
- Նշված արժեքով տեղերը սահմանափակ են :
- Մանրամասների համար խնդրում ենք զանգահարել 010 53 57 56, 099 96 88 28, 041 53 57 56
Սիրով սպասում ենք Ձեզ Win Travel:

Երեվան-Հերակլիոն-Երեվան

Գինը՝ € 600 համարժեք դրամ

Շտապեք առաջին իսկ ուղիղ չվերթով մեկնել
Կրետե կղզի
Արժեքը Ներառում է`
Ավիատոմս - Երևան-Հերակլիոն-Երևան
Հյուրանոց - 3*
Սնունդ - Նախաճաշ
Դիմավորում - Ճանապարհում
Վիզայի աջակցություն
Մանրամասն Ինֆորմացիայի համար այցելեք
Elit Gran Tour
Հեռ. 099968828

Հունաստան - Եվրոպա

Մայրաքաղաքը` Աթենք
Տարածքը (կմ2)` 131 957
Բնակչությունը` 11 մլն
Պետական լեզուն` Հունարեն
Դրամական միավորը`  Եվրո
Օդի միջին ջերմաստիճանը` ամռանը` +35°C
ձմռանը` +10°C
Առաջարկվող հանգստի տեսակը` Քայլարշավ
ծովափնյա

Երկրի մասին

Հունաստանը տուրիզմի կենտրոն հանդիսացող երկիր է` հարուստ պատմությամբ և աննկարագրելի տեսարժան վայրերով: Հունաստանում է ծնվել փիլիսոփայությունը, այստեղ են առաջացել Օլիմպիական խաղերը: Աստվածները հենց Հունաստանն են ընտրել բնակվելու համար: Այս ամենն է, որ Հունաստանը դարձնում են անկրկնելի և զարմանալի հանգստավայր: Արևը Հունաստանում շողում է տարվա մեծ մասի ընթացքում: Բնակիչներն այնտեղ բարեհամբյուր և հյուրասեր են: Իսկ հիանալի ծովափերն ասես ստեղծված են անմոռանալի հանգիստը վայելելու համար: Հունաստանը բացօթյա թանգարան է: Դժվար թե որևէ մեկը հանդիպի մի երկիր, որտեղ պատմամշակութային հուշարձաններն ավելի շատ լինեն, քան այստեղ, որոնց կարելի է հանդիպել գրեթե ամեն քայլափոխի:

Տեսարժան վայրեր

Հունաստանի հետ կապված են բազմաթից առասպելներ և լեգենդներ, որոնք արտացոլվում են երկրի պատմության մեջ: Աթենքը` երկրի մայրաքաղաքը, հին մշակութային կենտրոն է, որտեղ տուրիստներին հիանալի հնարավորություն է ընձեռվում այցելել հայտնի Դաֆնի վանքը, որն իր բազմամյա գոյության ընթացքում` դառնալով պատերազմների և ահաբեկչությունների զոհ, մի քանի անգամ վերակառուցվել է: Դուք չեք կարողանա անտարբեր մնալ նաև վեհապանծ Պարթենոն տաճարի նկատմամբ: Հիացմունք է առաջացնում Ակրոպոլը, որից էլ սկսվել է Աթենքի հնամյա պատմությունը: Հունաստանում տեղ են գտել բազմաթիվ տաճարներ, որոնք գովերգում են կույս Աֆինա Պալլադային, ով հանդիսանում էր պատերազմի, ինչպես նաև մշակույթի աստվածուհին: Ակրոպոլիսի ստորոտին է տեղակայված Հին հունական Ագորան: Հունաստանում Ագորան համարվել է քաղաքի կենսականորեն ամենաանհրաժեշտ և կարևոր տարածքը: Այստեղ են անցկացվել բոլոր նշանակալից քաղաքական համաժողովներն ու իրականացվել առևտրատնտեսական փոխհարաբերությունները: Տուրիստներին գրավում է նաև Հին Դելֆի քաղաքը, որտեղ մինչ օրս պահպանվել է "пуп Земли"` Օմֆալոսի մարմարե արձանը: Հունաստանի ամեն մի քաղաք ունի իր ինքնատիպ և հետաքրքիր պատմությունը` Միկենին, Կորինֆը, Օլիմպիան, Սալոնիկին, Սպարտան: Այս քաղաքներում մինչ օրս տարվում են պեղումներ` աշխարհին տալով հին պատմության բոլոր մանրամասները: Հունաստանի հայտնի հանգստավայրերից են Կրետեն, Կորֆուն, Միկոնոսը, Ռոդոսը:

Ավանդույթներ

Հունացիները խստորեն հետևում են իրենց ավանդույթներին` փորձելով վերականգնել կորցրած բոլոր ավանդույթները: Ավանդույթների և սնահավատության միաձուլումը ունեն մեծ նշանակություն հունացիների համար: Օրինակ, հունացիները երբեք չեն հաճոյախոսի կանանց վայելչության և գեղեցկության մասին (նամանավանդ երեխաներին), որպեսզի ավելորդ անգամ աչքով չտան: Վատ նշան է համարվում տուն մտնող որևէ մարդու խմիչք չառաջարկելը` անկախ ժամից կամ վայրից: Մի ժամանակ մի բաժակ ջրի հետ առաջարկվում էր մեկ գդալ մուրաբա, սակայն մեր օրերում առաջարկում են սուրճ, թխվածք, կոնֆետներ, և ալկոհոլային խմիչքներ: Հյուրերն ունեն մեծ դեր հունացիների ընտանիքներում: Օրինակ, եթե հյուրը չի գիշերելու բնակիչի տանը, նա չպետք է կտրի եղունգները կամ սանրի մազերը: Ամենակարևոր դերն ունի այն հյուրը, ով Ամանորին առաջինը շեմից ներս կմտնի: Հունացիները հավատում են նշաններին, անկախ նրանից, որ դիմացինները կարող հակառակը պնդել:

Խոհանոց

Հունական խոհանոցի կերակրատեսակները հեշտ են պատրաստվում, գունագեղ են ու բուրումնավետ: Հունաստանի բազմադարյան պատմության ընթացքում, աշխարհագրական դիրքի շնորհիվ, հունական խոհանոցը փոխառել է տարբեր ազգերի խոհարարական ավանդույթներ, այդ թվում` արաբական, թուրքական և իտալական` ապահովելով կերակրատեսակների բազմազանությունը: Սուվլակին` հունական խորովածը, թեև շատ պարզ անուն ունի, սակայն համը յուրահատուկ է ու դրախտային: «Տիկասսին» կատարելագործել է սուվլակիի պատրաստման ավանդույթները և ձեզ է հրամցնում լավագույնը արևաշող Հունաստանից: