+374 99 968828 +374 93 968828 +374 10 535756outgoing.wintravel@mail.ru

Երկրներ - Գերմանիա

Գերմանիա - Եվրոպա

Մայրաքաղաքը` Բեռլին
Տարածքը (կմ2)` 357 022
Բնակչությունը` 81 802 000
Պետական լեզուն` Գերմաներեն
Դրամական միավորը`  Եվրո
Օդի միջին ջերմաստիճանը` ամռանը` +25°C
ձմռանը` 0°C
Առաջարկվող հանգստի տեսակը` էքսկուրսիոն

Երկրի մասին

Գերմանիայի խոշոր քաղաքներն են՝ Բեռլինը, Համբուրգը, Մյունխենը և Քյոլնը։ Գերմանիաի Դաշնային Հանրապետության տարածքը քիչ ավելի է հարևան Լեհաստանից, բայց բնակչությունը համարյա 2 անգամ գերազանցում է նրան։ 2007 թվականի հուլիսի դրությամբ 82,400,996 մարդ։ 2,1 մլն. ԵՄ-ի /Եվրամիություն/ ներգաղթածներ են, 1,5 Եվրո- պական երկրներից՝ ովքեր չեն հանդիսանում ԵՄ անդամ, և 1,7 մլն. թուրքեր։ Գերմանիան ԵՄ-ի ամենախիտ բնակեցված երկիրն է։

Տեսարժան վայրեր

Գերմանիան եկեղեցիների, վանքերի ու ամրոցնրի երկիր է: Յուրաքանչյուր քաղաքում կգտնվի մի հիանալի ու պատմական վայր այցելության համար: Հայտնի քաղաքների շարքին են դասվում Բադեն-Վյուրթեմբերգ (Baden-Württemberg), Բավարիա (Bayern), Բեռլին, Բրանդենբուրգ (Brandenburg), Բրեմենի մարզ (Bremen (Land)), Թյուրինգիա (Thüringen), Համբուրգ (Hamburg), Հեսսեն (Hessen)Հյուսիսային Հռենոս-Վեստֆալլեն (Nordrhein-Westfalen), Մեկլենբուրգ-Առաջավոր Պոմերանիա (Mecklenburg-Vorpommern), Ներքին Սաքսոնիա (Niedersachsen)Շլեզվիգ-Հոլշտայն (Schleswig-Holstein), Ռայնլանդ-Պֆալց (Rheinland-Pfalz), Սաար (Saarland), Սաքսեն-Անհալտ (Sachsen-Anhalt), Սաքսոնիա (Sachsen):

Ավանդույթներ

Գերմանացիները շատ ավանդապաշտ են, չնայած ավանդույթների մեծ մասն ունեն ոչ թե ազգային, այլ տեղական բնույթ: Ծիսակատարությունների մեծ մասը կապված է գարեջուր օգտագործելու հետ: Աշխարհահռչակ Մյունխենյան գարեջրի ֆեստիվալի ժամանակ 16 օրվա ընթացքում բնակիչներն ու տուրիստները խմում են այնքան գարեջուր, որ կկարողանային մի փոքրիկ քաղաքի ապահովել մեկ տարվա բարեկեցիկ կյանքով: Շատ ավանդույթներ կապված են քրիստոնեական օրացույցի հետ:

Խոհանոց

Գերմանիայում խոհանոցը բաղկացած է ամենատարբեր ուտեստներից և ըմպելիքներից: Այստեղ շատ են իտալական ուտեստները, ինչպիսիք են, օրինակ, պիցան և սպագետին տարբեր սոուսներով: Գերմանացիները նախաճաշին ուտում են թերխաշ ձու, հաց, մեղր, ջեմ, երշիկ, պանիր, միրգ և յոգուրտ, խմում սուրճ կամ թեյ, հյութ կամ կաթ: Սովորույթին համաձայն՝ գերմանացիները ճաշում են ժամը 12-ից 14-ն ընկած հատվածում: Ընթրելիս գերմանացիները թեթև են սնվում՝ մի քանի հաց ու երշիկ: Գարեջուր սիրում են Գերմանիայի բոլոր մարզերում, ամենից առաջ՝ Pils, Helles, Kölsch, Märzen, Altbier, Weißbier oder Berliner Weiße.Այստեղ գարեջուրը խմում են նաև լիմոնադի կամ կոլայի հետ խառնած վիճակում:Իսկ գինու հայտնի տեսակներ են Riesling, Müller-Thurgau (Rivaner), Silvaner, Spätburgunder և Dornfelder: Գինին ևս խմում են հանքային ջրի հետ խառնելով: Որպես ոչ ալկոհոլային ըմպելիքներ Գերմանիայում խմում են հանքային ջուր, հյութեր, կոլա, սառը թեյ և սուրճ: