+374 99 968828 +374 41 535756 +374 10 535756outgoing.wintravel@mail.ru

Երկրներ - Եգիպտոս

7 օր

Թբիլիսի-Հուրգադա-Թբիլիսի

Գինը՝

438 $

համարժեք դրամ

Շտապեք օգտվել հիանալի առաջարկից, ովքեր ցանկանում են մեկնել Հուրգադա!!!
Ընդամենը 438 $ համարժեք դրամ
Արժեքը գործում է մինչև 30.04.2016թ.
Արժեքը Ներառում է`
Ավիատոմս - Թբիլիսի-Հուրգադա-Թբիլիսի
Հյուրանոց - 4*
Սնունդ - All incluisve
Դիմավորում - Ճանապարհում
Արժեքը հաշվարկված է 1 անձի համար երկտեղանոց համարում
Մանրամասների համար զանգահարել
Հեռ. 099968828
Win Travel

Եգիպտոս - Աֆրիկա

Մայրաքաղաքը` Կահիրե
Տարածքը (կմ2)` 1 001 570
Բնակչությունը` 77,4 մլն
Պետական լեզուն` Արաբերեն
Դրամական միավորը`  եգիպտական ֆունտ
Օդի միջին ջերմաստիճանը` ամռանը` +36°C
ձմռանը` +23°C
Առաջարկվող հանգստի տեսակը` էքսկուրսիոն
ծովափնյա

Երկրի մասին

Եգիպտոսը բազմադարյա պատմություն ունեցող երկիր է: Եգիպտոսում կարելի է հանգստանալ ոչ միայն Կարմիր ծովի ափին, այլ նաև տեսնել հնագուն քաղաքակրթության մնացորդները, որոնք գտնվում են Նեղոսի հովիտներում: Եգիպտոսում կան բազմաթիվ հանգստավայրեր, որոնք հնարավորություն են տալիս տուրիստներին բազմազանության մեջ ընտրություն կատարել: Այստեղ կարելի է զբաղվել դայվինգով կամ նավակով շրջել ծովում: Կարմիր ծովի առանձնահատկություններից է դրա մաքրությունը` շնորհիվ այն բանի, որ այնտեղ ոչ մի գետ չի թափվում: Տարեցտարի տուրիստների հոսքն այստեղ ավելանում է:

Տեսարժան վայրեր

Պետության մասին կազմվել են բազմաթիվ լեգենդներ: Դրա հզորությունը կարելի է գնահատել այն պատմական հուշարձաններով, որոնք այն թողել է իրենից հետո: Հայտնի Սֆինքսը և բուրգերը մինչ օրս հայտնի են և մեծ ճանաչում են վայելում: Մեռյալների քաղաքը զարմացնում է իր վանքերով և գերեզմաններով: Երկրում կան նաև բազմաթիվ թանգարաններ, որտեղ կարելի է հանդիպել գերեզմաններում հայտնաբերված զարդերի և կենցաղային իրերի: Եգիպտոսի թանգարաններում կան հին Եգիպտոսից պահպանված բազմաթիվ արժեքավոր իրեր, այդ թվում նաև Տուտանխամոնայի գերեզմանի գանձերը: Շարմ Էլ Շեյխում է գտնվում Մոիսեյի հայտնի լեռը, որի բարձրությունը 2000 մետրից ավելի է: Բազմաթիվ տուրիստներ այստեղ այցելում են թե ամռանը, և թե ձմռանը:

Ավանդույթներ

Եգիպտոսը ավանդույթների և հետաքրքիր սովորույթների երկիր է: մուսուլմանական հավատքը մեծ ազդեցություն է ունենում ընտանիքների և ժողովրդի վրա: Եգիպտոսում միշտ ուրախ են ընդունել ցանկացած հյուրի, բայց միևնույն ժամանակ պետք է հարգել ավանդույթները: Կարճ հագուստ կարելի է կրել միայն հյուրանոցի ներսում, սակայն զբոսնելու համար այնքան էլ տեղին չեն: Իսկական մուսուլմանները ալկոհոլ չեն օգտագործում, բայց դեմ չեն լինում, երբ դա անում են ուրիշները: Առանց տեղի բնակիչների համաձայնության չի կարելի նրանց նկարել, ինչպես նաև ուտել և ծխել փողոցում:

Խոհանոց

Եգիպտական խոհանոցն առանձնանում է կերակրատեսակների մեջ յուրօրինակ սոուսներով և համեմունքներով: Շատ ուտեստներ պատրաստվում են առանց մսի կամ ձկան, այդ պատճառով էլ բուսակերներն այստեղ որևէ խնդիր չեն ունենա սննդի հետ կապված: Շատ հյուրանոցներում կան միջազգային ռեստորաններ և սրճարաններ: Սեղանին պարտադիր դրվում է հաց: Ձկնատեսակները հիմնականում բավականին կծու են պատրաստվում: Ռեստորաններում ձկնատեսակների կարելի է հանդիպել շատ հաճախ, ինչը կապված է Կարմիր ծովին մոտ լինելու հետ: