+374 99 968828 +374 93 968828 +374 10 535756outgoing.wintravel@mail.ru

Երկրներ - Հնդկաստան

11 օր

Երեվան-Կոլոմբո-Երեվան

Գինը՝

840 $

համարժեք դրամ

Հնդկական օվկիանոսի մարգարիտը սպասում է Ձեզ!!!
Աննախադեպ առաջարկ դեպի Շրի Լանկա
Արժեքը ներառում է`
- Ավիատոմս - Երևան-Կոլոմբո-Երևան
- Հյուրանոց - 4*
- Սնունդ - նախաճաշ
- Դիմավորում-ճանապարհում
Մանրամասների համար խնդրում ենք զանգահարել
099968828 կամ 093968828 հեռախոսահամարներով:
Սիրով Ձեր Win Travel:

Հնդկաստան - Ասիա

Մայրաքաղաքը` Նյու Դելի
Տարածքը (կմ2)` 3 287 590
Բնակչությունը` 1,1 միլիարդ
Պետական լեզուն` հինդի, անգլերեն
Դրամական միավորը`  հնդկական ռուփի
Օդի միջին ջերմաստիճանը` մայիսից հոկտեմբեր` մինչև +35°C
ջրի ջերմաստիճանը ողջ տարի մոտ +25°C
Առաջարկվող հանգստի տեսակը` էքսկուրսիոն
ծովափնյա

Երկրի մասին

Հնդկաստանը յուրօրինակ երկիր է, որտեղ համատեղված են ջունգլիներն ու անապատները, ծովն ու լեռները, երկնաքերերն ու պալատները: Տարիներ շարունակ Հնդկաստանը գրավում է տուրիստներին իր հիանալի բնությունով, զարմանահրաշ տեսարժան վայրերով, Գոայի ծավափով, ինչպես նաև աննկարագրելի գյուղերով և շատ այլ տեսարժան վայրերով: Տուրիստները կարող են զբոսնել աղմկոտ Դելիի փողոցներով` ընկղմվելով հնդկական կյանքի մեջ, վայելել Գոայի ափը, որտեղ տաք եղանակը պահպանվում է կլոր տարին, ինչպես նաև կազմակերպել հիանալի էքսկուրսիա` բարձրանալով լեռները:

Տեսարժան վայրեր

Հնդկաստանը բաժանվում է հարավային, հյուսիսային, արևելյան և արևմտյան մասերի: Դրանցից յուրաքանչյուրն ունի իր տեսարժան վայրը, որոնք միմյանցից տարբերվում են առանձնահատկություններով: Հյուսիսային Հնդկաստանը հայտնի է իր վանքերով, եկեղեցիներով և գեղեցիկ պալատներով: Դելին` Հնդկաստանի մայրաքաղաքը, հանդիսանում է տարբեր մշակույթի եկեղեցիների համախումբ: Ագրա, Ջայպուր, Քաշմիր, Լադակխ քաղաքները առանձնանում են հնամյա հուշարձաններով: Արևմտյան Հնդկաստանն իր մեջ ներառում է բնության տարբեր զոնաներ` լեռնային, ծովափնյա, անտառային, անապատային, էքսկուրսիոն: Հարավային Հնդկաստանը ծովափերի և բազմաթիվ այլ եկեղեցինրեի շրջան է: Արևելյան Հնդկաստանում է գտնվում աշխարհի ամենամեծ քաղաքներից մեկը` Կոլկատան:

Ավանդույթներ

Հնդկաստանում ընդունված չեն ձեռքսեղմումները: Դրա փոխարեն հնդկացիներն օգտագործում են հատուկ ժեստեր` երկու ձեռքերն իրար միացած բարձրացնում են ծնոտի մոտ, ինչպես աղոթելիս, և խանարհվում են «նամաստե» ասելով: Այդ կերպ նրանք բարեվում են նաև իրենց հյուրերին: Բայց տղամարդիկ միմյանց բարևում են նաև ձեռքով: Դա ընկերասիրության նշան է: Հնդկացի կանանց մոտ ընդունված չէ ազատ կյանքը և տղամարդկանց հետ անմիջական շփումը: Այլազգիները պետք է իմանան, որ չի կարելի կնոջ ձեռքը սեղմել կամ ձեռքը դնել կնոջ ուսին: Հնդկացիների անունը կազմված է իրենց անունից, հոր անունից, ազգի, որին նա պատկանում է և տարածքի անունից, որտեղ նա ապրում է: Իսկ ազգանունները նշանակություն չունեն:

Խոհանոց

Հնդկական խոհանոցի գլխավոր առանձնահատկությունը մսի սակավությունն է: Երևի շատերին է հայտնի «սուրբ Կով» արտահայտությունը, որը հնդկացիների մոտ հավատքի սիմվոլ է: Այդ պատճառով էլ մսատեսակ օգտագործելը նրանց մոտ ընդունված չէ: Մուսուլմանները և բուդդայականները, ովքեր կազմում են պետության 14%-ը, չեն օգտագործում խոզի միս: Իսկ որոշ կրանովորներ չեն օգտագործում ոչ մի մսատեսակ, ներառյալ բանջարեղեններ, որոնք արյան գույն ունեն: Մեկ այլ պատճառ բուսակերության համար համարվում է Հնդկաստանի կլիման, քանի որ դժվար է նման շոգ պայմաններում թարմ միս պահել, նույնիսկ բազմաթիվ սառնարանների գոյության դեպքում: