+374 99 968828 +374 93 968828 +374 10 535756outgoing.wintravel@mail.ru

Երկրներ - Ինդոնեզիա

Ինդոնեզիա - Ասիա

Մայրաքաղաքը` Ջակարտա
Տարածքը (կմ2)` 1 919 440
Բնակչությունը` 237 556 000
Պետական լեզուն` ինդոնեզերեն
Դրամական միավորը`  ինդոնեզական ռուփի
Օդի միջին ջերմաստիճանը` մայիսից հոկտեմբեր` մինչև +31°C
ջրի ջերմաստիճանը ողջ տարի մոտ +27°C
Առաջարկվող հանգստի տեսակը` էքսկուրսիոն

Երկրի մասին

Ինդոնեզիան տարեցտարի ավելի ու ավելի տուրիստներ է գրավում իր էկզոտիկ բնության, հիանալի ծովափերի և հնհագույն պատմական հուշարձանների շնորհիվ: Ինդոնեզիայում ամեն ինչ անբնական է և հետաքրքիր. վայրի ջունգլիներ, միշտ կանաչապատ անտառներ: Այստեղ դուք կարող եք հանդիպել տարբեր մշակույթի մարդկանց: Ինդոնեզիայում դուք, կարծես, կհայտնվեք անցյալում և կտեսնեք, թե ինչպես են մարդիկ ապրում ոչ զարգացած երկրում: Ինդոնեզիայում տուրիստական կենտրոն է համարվում Բալին: Այնտեղ կան շքեղ հյուրանոցներ, հրաշալի ափեր և մաքուր ծով: Այստեղ տուրիստները կարող են գտնել հանգստի ցանկացած տեսակ` սերֆինգ, դայվինգ,էքսկուրսիա ինքնաթիռով, փղերով կամ ուղտերով: Բալիում կան բազմաթիվ ՍՊԱ կենտրոններ, որտեղ կարող եք ծանոթանալ Ինդոնեզիայի մերսման գաղտնիքներին, ինչպես նաև առողջարարական գործընթացներին:

Տեսարժան վայրեր

Ինդոնեզիան հայտնի է Յավա կղզում գտնվող բուդդայական տաճարներով: Այստեղ է գտնվում նաև Բորոբոդուր սրբավայրը, որը նման է աստիճանավոր բուրգի: Սրբավայրը զարդարված է Բուդդայի բազմաթիվ արձաններով, որոնք ներկայացնում են վերջինիս պատմությունը և վերամարմնավորումը: Ինդոնեզիայի բնության հրաշք են համարվում Ջայա լեռը, որը աշխարհի ամենաբարձր կետն է, ինչպես նաև 3 լճերը, որը գտնվում է Ֆլորես կղզում: Դրանցից երկուսը զարդարված են կանաչի տարբեր երանգներով, իսկ երրորդը` կարմիրի և սևի երանգներով:

Ավանդույթներ

Ինդոնեզիացիները շատ համբերատար են այլազգիների նկատմաբմ: Օրինակ, մուսուլմանական պասերի ժամանակ տուրիստներին թույլատրվում է չհետևել դրանց: Այնուհանդերձ, նրանք շատ պահպանողական են և խիստ են վերաբերվում ավանդույթներին և մշակույթին, և տուրիստներին խորհուրդ է տրվում հարգել ավանդույթները: Քաղաքի հանգիստ կյանքը բնակիչների դարձրել է դանդաղկոտ: Աշխատանքային ժամը սկսվում է շատ շուտէ ժամը 7-ին, և, հետևաբար, ավարտվում է շուտ` ժամը 3-ին, մնացած ժամերին ինդոնեզիացիները հանգստանում են:
Շատ ինդոնեզացիներ սիրում են նկարվել, մանավանդ, երբ նկարում են նրանց երեխաներին: Սակայն նկարելուց առաջ պետք է հարցնել թույլտվություն:

Խոհանոց

Ինդոնեզիան դրախտային վայր է: Ինչպես յուրաքանչյուր վայր, այնպես էլ խոհանոցն Ինդոնեզիայում էկզոտիկ է և յուրօրինակ, որն իր մեջ ներառում է տարբեր մշակույթներ` չինական, հնդկական, պորտուգալական և նիդերլանդական: Բարեբախտաբար վերջին տարիներին հիգիենան բավականին զարգացել է այստեղ: Սակայն տուրիստներն, այնուհանդերձ, պետք է զգույշ լինեն անորակ և էժանագին ուտեստներ գնելիս: Լավ կլինի խորհուրդ հարցնել արդեն քաղաքում եղած տուրիստներից կամ տեղի բնակիչներից հարցնել լավ ռեստորանի տեղ: