+374 99 968828 +374 41 535756 +374 10 535756outgoing.wintravel@mail.ru

Երկրներ - Շրի Լանկա

Շրի Լանկա - Ասիա

Մայրաքաղաքը` Կոլոմբո
Տարածքը (կմ2)` 65 610
Բնակչությունը` շուրջ 20 մլն
Պետական լեզուն` սինհալերեն, թամիլերեն
Դրամական միավորը`  շրիլանկյան ռուփի
Օդի միջին ջերմաստիճանը` ամռանը` +28°C
ձմռանը` +25°C
Առաջարկվող հանգստի տեսակը` ծովափնյա
էքսկուրսիոն

Երկրի մասին

Շրի Լանկան հիանալի հանգստավայր է, որը տարեցտարի ավելի ու ավելի ճանաչված է դառնում տուրիստների շրջանում: Նրանց բոլորին գրավում են ավազե հիանալի լողափները, թափանցիկ տաք ջուրը, հարուստ բնությունը, առողջարանային կենտրոնները տարբեր պրոցեդուրաներով, ինչպես նաև բուդդայակ տաճարները: Շրի Լանկան համարվում է «բուդդիզիմի օրորոցայինը», քանի որ երկրի տարածքում կան բազմաթիվ հնամյա բուդդայական շինություններ: Շրի Լանկան նաև հայտնի է իր թեյի յուրօրինակ տեսակով: Շրի Լանկայի բարձրակարգ հյուրանոցները, դայվինգը դարձնում են այն ամենացանկալի հանգստավայրը տուրիստների շրջանում:

Տեսարժան վայրեր

Շրի Լանկան աշխարհի բոլոր բուդդայականների ուխտագնացւության վայրն է: Նրանք այցելում են 8 սուրբ վայր` Բո ծառը, որի տակ արքա Սիդխարտա Գաուտաման դարձավ Բուդդա: Մշակութային և կրոնական կենտրոնը համարվում է Կանդիի հովիտը, որի ծայրամասում գտնվում է Սուրբ Զուբա Բուդդայի վանքը: Հիանալի վայր է նաև Թագավորական բուսաբանական այգին, որը Ասիայում ամենախոշորն է: Պիննավելա քաղաքում կա փղերի համար առանձնացված տարածք, որտեղ կարելի է հանդիպել փոքրիկ փղիկների: Շրի Լանկայում միշտ կարելի է գտնել որևէ հետաքրքիր վայր այցելելու համար:

Ավանդույթներ

Շրի Լանկայում չի կարելի այցելել վանքեր կարճ կիսաշրջազգեստով կամ շորտերով, ինչպես նաև բաց ուսերով կամ մեջքով: Վանք մտնելիս պետք է հանել գլխարկը (եթե այն կա) և կոշիկները, իսկ քանի որ նման վայրերում մաքրությունն այնքան էլ պահպանված չէ, հարկ է առաջանում վերցնել հատուկ նասկիներ: Չի կարելի առանց թույլտվության տեղի բնակիչներին կամ եկեղեցիները նկարել, ինչպես նաև արգելվում է մեջքով կանգնել Բուդդայի արձանին կամ նկարվել նրա կողքին: Արգելված է նաև ցույց տալ որևէ ուղղություն ձեռքով կամ ձախ ձեռքով որևէ բան վերցնել: Շատ կենդանիներ (օրինակ կովը) համարվում են սուրբ և չի կարելի անհարգալից վերաբերմունք ցուցաբերել նրանց հանդեպ:

Խոհանոց

Չնայած եվրոպական ուտեստների բազմազանությանը, ուտեստներն այնուամենայնիվ այստեղ կծու են: Հյուրանոցներում ամենատարածված սննդի ձևը շվեդական սեղանն է: Եթե տուրիստներին դուր չգա որևէ ուտեստ, ռեստորանում կարելի է ընդամենը մատուցողից այլ բան ուզել: Սակայն եթե մատուցողն ասի, որ կերակուր կծու չէ, պետք է, ամեն դեպքում, փորձել մի փոքր: Իսկ ահա «բոլորովին կծու չէ» արտահայտությունն իրականությանը շատ ավելի մոտ է: Անփորձներին խորհուրդ է տրվում կծուն հագեցնել հացով ջրի փոխարեն: